Մարքսիստ. «Այս պառլամենտը կգոյատևի մեկ տարի` մինչև նոր նախագահն այն կցրի»
«Նոյեմբերին` նոր տակտիկայով և ստրատեգիայով, ես կմտնեմ նախագահական մարաթոն: Գաղափարական կապիտալի, վարդապետության առումով այսօր ինձ ալտերնատիվ չեմ տեսնում: Ուրիշները եթե տեսնում են, թող դուրս գան ինձ հետ բանավեճի»,- «Առավոտ»-ի հարցին` այս ընտրություններից հետո է՞լ եք նեղանալու և հեռանալու քաղաքական դաշտից, ասել է մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Իր ներկայությունը նա «քաղաքական լուսավորության առումով» համարում է «պատմական անհրաժեշտություն». «Հուսահատվելու և վհատվելու կարիք չկա: Այս պառլամենտը կգոյատևի մեկ տարի` մինչև նոր նախագահն այն կցրի և կձևավորի իսկական, գաղափարական պառլամենտ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները