Սարկոզիի պարտության պատճառը` ըստ թուրք պրոֆեսորի
Թուրքիայի Գիրեսունի համալսարանի պրոֆեսոր Այգյուն Աթարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի պարտության պատճառը նախագահական ընտրություններում նրա ղեկավարած քաղաքական ուժի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն էր:
Նա համոզմունք է հայտնել, որ Սարկոզիի հետ կատարվածը դաս է եղել մյուս քաղաքական գործիչների համար, և այսուհետև Ֆրանսիայի ոչ մի քաղաքական գործիչ Սարկոզիի սխալը չի կրկնի:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայերին խոստացել է.
• Ընտրվելուց անմիջապես հետո ձեռնամուխ լինել Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի մերժած ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի անցկացմանը:
• Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես առաջադրելու է որպես նախապայման Թուրքիայի եվրաանդամակցության համար:
• Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Փարիզում պետական միջոցներով Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում