Ադրբեջանին մեկ շաբաթ ժամանակ է տրվել՝ չեղյալ հայտարարելու «գեյ-շքերթ» անցկացնելու մասին որոշումը
ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչն Ադրբեջանին մեկ շաբաթ ժամանակ է տվել չեղյալ հայտարարելու «գեյ-շքերթ» անցկացնելու մասին որոշումը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Արևելյան Ատրապատական (Արևելյան Ազարբայջան) նահանգում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, Թավրիզի իմամ-ջոմե Մոհսեն Մոջթահեդ Շաբեսթարին այսօր կայացած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ Ադրբեջանին մեկ շաբաթ ժամանակ է տվել՝ չեղյալ հայտարարելու «գեյ-շքերթ» անցկացնելու մասին ամոթալի որոշումը, հակառակ դեպքում՝ սպառնալով մյուս ուրբաթ օրը բողոքի երթ կազմակերպել:
Իրանցի հոգևորականը, միևնույն ժամանակ, գնահատանքի խոսքեր է հնչեցրել օրերս Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ցույցի մասնակիցների հասցեին:
Նախորդող տեղեկատվություն՝Բազմահազարանոց բողոքի ցույց՝ Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև. «Իլհամ Ալիև, Աստծո դատաստանից վախեցի՛ր»
Իրանցի հոգևորականը վերջնագիր է ներկայացրել Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսին