«Բարսելոնը» Մարտինեսի համար առաջարկել է 30 մլն
Կատալոնյան «Բարսելոնը» շարունակում է փորձեր կատարել` միջմրցաշրջանային հատվածում Բիլբաոյի «Ատլետիկի» կիսապաշտպան Խավի Մարտինեսի տրանսֆերը ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է «El Mundo Deportivo»-ն: Կապտանռնագույնները վստահ են, որ 23-ամյա այդ ֆուտբոլիստը կարող է լիարժեք փոխարինել Սեյդու Կեյտային, ով, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա «Բարսելոնից»:
Հարկ է նշել, որ Մարտինեսը, համաձայն պայմանագրի, «Ատլետիկից» կարող է հեռանալ 40 մլն եվրո գումարի փոխհատուցման դեպքում: «Բարսելոնն» արդեն հստակեցրել է իր դիրքորոշումը և մտադիր չէ Մարտինեսի համար նման գումար վճարել: Կատալոնցիները նրա համար առաջարկում են 30 մլն եվրո:
Ավելացնենք, որ Մարտինեսի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա