«Սվարովսկի Բյուրեղյա պալատ»՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
Մայիսի 12-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Աստղերի հարթակում բացվելու է «Սվարովսկի Բյուրեղյա պալատ» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվելու է Վինսենթ Վան Դույզենի, Թորդ Բունթյեի, Գեորգ Բալդելի, Մայքլ Անաստասիադեսի և Դիլլեր Սկոֆիդիո + Ռենֆրո դիզայներական ընկերության հեղինակած Սվարովսկի Բյուրեղյա պալատի ջահերի ընտրանին:
Այս մասին հայտնում են արվեստի կենտրոնից:
Սվարովսկի Բյուրեղյա պալատը շրջադարձային նախագիծ է, որն օգտագործելով սրահը բյուրեղապակու զգայական գեղեցկությունը, ստեղծել է լույսի և դիզայնի համադրությամբ եզակի օրինակներ: Նորովի արժևորելով ու մեկնաբանելով ջահի ավանդական մոտեցումները՝ Սվարովսկի Բյուրեղյա պալատը կոտրում է կարծրատիպերը և նոր էջ բացում լուսավորության, արվեստի և դիզայնի պատմության մեջ: Նախագծի շրջանակում իրենց ներդրումն են ունեցել աշխարհի լավագույն դիզայներները և դիզայներական ընկերությունները:
Սվարովսկի Բյուրեղյա պալատ շարքի ամենատպավորիչ մտահղացումը՝ «Կասկադ» ջահը, ստեղծվել է 2003 թ. բելգիացի ճարտարապետ և դիզայներ Վինսենթ Վան Դույզենի կողմից: