Հակոբ Հակոբյանին ընտրած կանայք փող էին ուզում
«Հայացքը» գրում է, թե նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին (մականունը` «Ճոյտ») պատկանող, Էջմիածնում գտնվող «Զվարթնոց» հյուրանոցի և կազինոյի հարևանությամբ տեղակայված է եղել նրա նախընտրական շտաբը, որտեղ մայիսի 9-ին մի խումբ կանայք բողոքի ակցիա են անցկացրել: Ականատեսների փոխանցմամբ` կանայք բողոքել են, թե Հակոբ Հակոբյանը իրենց առաջարկել է ընտրությունների ժամանակ իր օգտին քվեարկել, ինչի դիմաց ընտրություններից հետո գումար կտա: Կանայք, պայմանավորավածության համաձայն, գնացել ու նրա օգտին քվեարկել են, սակայն մինչ օրս գումարը չեն ստացել: «Ի դեպ, Հակոբ Հակոբյանը չի բացառել, որ դա իր դեմ ուղղված շոու է եղել, սակայն չի ցանկացել կոնկրետ անուն տալ, որովհետև ձեռքի տակ փաստ չունի»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները