Արտահերթ նախագահական ընտրությունների տարբերա՞կ է քննարկվում
«Հայկական ժամանակի» լավատեղյակ աղբյուրները հայտնել են, որ հնարավոր է` հոկտեմբեր-նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններ լինեն: Ըստ այդ տարբերակի` Սերժ Սարգսյանը սեպտեմբերին պետք է հրաժարական տա: «Արտահերթ ընտրությունների գաղափարը վերակենդանացել է մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներով: Սարգսյանի թիմը արձանագրել է, որ վերահսկելի ընտրություններ իրականացնելու աշխատող մեխանիզմ ունի, և այդ մեխանիզմը պետք է Ս. Սարգսյանի վերընտրության համար գործի դնել հնարավորինս շուտ, քանի դեռ դա չի «ժանգոտել», և քանի դեռ ԱԺ ընտրություններից հետո կիսաշոկային վիճակում գտնվող քաղաքական դաշտը չի հասցրել հակասերժական կոնսոլիդացիա իրականացնել: Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների գաղափարն իշխանությունը լրջորեն քննարկում էր նաև 2011 թվականի աշնանը, սակայն քննարկումների արդյունքում որոշեց նման քայլի չգնալ: ԱԺ ընտրություններում տեղի ունեցածից հետո, սակայն, արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը կենսունակ է թվում»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները