«Կենտրոն» հեռուստաընկերությունը տուգանվեց 1 մլն դրամով
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն այսօրվա նիստում որոշվել է «Կենտրոն» հեռուստաընկերությանը 1 մլն ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկել: «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ–ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությանը («Կենտրոն» հեռուստաընկերություն) ՀՌԱՀ-ը վարչական պատասխանատվության էր ենթարկել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, ինչը նշանակում է, որ հեռուստաընկերությունը, ըստ հանձնաժողովի, ընտրությունների և հանրաքվեների մասին Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում է հեռարձակել:
Նշենք, որ «Կենտրոն»-ը ընտրությունների օրը, մայիսի 6-ին, ուղիղ եթերով հեռարձակել է միասնական շտաբում կայացած ճեպազրույցը, որի ընթացքում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը քարոզչություն է արել:
ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն ասաց, որ ՀՀ օրենսդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելու համար սահմանվում է տուգանք: «ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հանդես էր եկել կոչով` գնալ և մասնակցել ընտրություններին և որևէ դեպքում ձայն չտալ գլխավոր հանցագործներին` Հանրապետական կուսակցությանը»,- հավելեց Ամալյանը:
«Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչ, փաստաբան Արա Սաղումյանը ի պատասխան նկատեց, որ այդ խոսքը հնչել է ուղիղ եթերով և հեռուստաընկերությունը դրա համար պատասխանատու չէ:
Իսկ Ամալյանն էլ ասաց, որ հյուրին ուղղակի պետք էր զգուշացնել, որ քարոզչական բնույթի հայտարարություն չարվեր: «Ուղիղ եթերի ժամանակ, հատկապես` նախընտրական շրջանում, պետք է շատ զգույշ լինել: Ուղիղ եթեր է եղել, թե ոչ, կապ չունի, նման դեպքում այդ փաստը ընդամենը մեղմացուցիչ հանգամանք է»,- շարունակեց ՀՌԱՀ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները