Հայաստանում առաջին ազգային լրատվական www.mediagid.am համակարգին երեք նոր ռեսուրսներ են միացել
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության www.yerkirmedia.am կայքը, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի www.n-idea.am հետազոտական պորտալը և Սփյուռքի թերթի www.miasin.by կայքը միացել են Հայաստանում առաջին ազգային լրատվական www.mediagid.am համակարգին:
«All Media» ՓԲԸ-ն նոյեմբերի 30-ին նոր ինտերնետային նախագիծ է գործարկել՝ Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am-ը:
«Երկու նոր ռեսուրսների միանալուց հետո համակարգի մասնակիցների թիվը հասավ 24-ի, ևս մոտ մեկ տասնյակ ռեսուրսներ համակարգին մասնակցության հայտ են ներկայացրել և գտնվում են համաձայնեցման փուլում»,- հայտնել է www.mediagid.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։ www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են՝ հրատապություն, արդիականություն, մատչելիություն, անկողմնակալություն աղբյուրների նկատմամբ։
www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացվում է մինչև 1200 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա՝ իրական ժամանակի ռեժիմում։
MediaGid ազգային տեղեկատվական համակարգը հատուկ գործընկերային ծրագիր է մշակել ԶԼՄ-ների համար, ինչը նրանց հնարավորություն կընձեռի ավելացնել հաճախելիությունը և ընդլայնել իրենց լսարանը։ Գործընկերային ծրագրին կարող են մասնակցել լրատվական գործակալությունները, տպագիր ԶԼՄ-ների էլեկտրոնային տարբերակները, հեռուստաալիքների և ռադիոկայանների կայքերը, ցանցային և թեմատիկ հրատարակությունները։
«All Media» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, համատեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան