Հայաստանի ներկայացուցիչը եզրափակչում կատարելու է Խաչատուր Ավետիսյանի N2 կոնցերտը
Վիենայում այսօր կայանալու է «Պատանի Երաժիշտների Եվրատեսիլ 2012» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի ժամանակ ելույթ է ունենալու նաև Հայաստանը ներկայացնող Նարեկ Կազազյանը:
Հիշեցնենք, որ մցույթի առաջին և երկրորդ կիսաեզրափակիչները կայացել են մայիսի 5-ին և 6-ին: Մրցույթին մասնակցել է 14 երկիր` Ավստրիա, Բելառուս, Բոսինա Հերցեգովինա, Խորվաթիա, Չեխիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Նիդեռլանդներ, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան և Ուրկաինա: Եզրափակիչ են անցել 7-ը՝ Հայաստան, Բելառուս, Ավստրիա, Չեխիա, Գերմանիա, Նորվեգիա և Լեհաստան:
Ըստ մրցույթի պաշտոնական կայքի, քանոնահար Նարեկն այսօր ելույթ է ունենալու 6-րդը: Նշենք, որ մրցույթին ևս մեկ հայ է մասնակցում՝ Ավստրիան ներկայացնող Էմմանուել Ճկնավորյանը: Հաղթողին որոշում է միայն պրոֆեսիոնալ ժյուրին:
Նարեկը մայիսի 5-ին տեղի ունեցած կիսաեզրափակչում ներկայացրել է Ծովինար Հովհաննիսյանի «Էքսպրոմտ»-ը, Նիկոլո Պագանինիի «Վենետիկյան պարահանդես» -ը և Խաչատուր Ավետիսյանի «Անընդհատ շարժում»-ը: Եզրափակչում կատարելու է Խաչատուր Ավետիսյանի N2 կոնցերտը քանոնի և նվագախմբի համար:
Դասական երաժշտության «Eurovision Young Musicians» առաջին անգամ անցկացվել է 1982 թվականի Մեծ Բրիտանիայում: Մրցույթն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Կարող են մասնակցել 15-20 տարեկան դասական ժանրում հանդես եկող երաժիշտներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները