Պաղեստինի վարչապետ. Իսրայելի դեմ պատերազմում Իրանը «ՀԱՄԱՍ»-ի կարիքը չունի
Իսրայելի դեմ հնարավոր պատերազմում Իրանը «ՀԱՄԱՍ»-ի կարիքը չունի:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Պաղեստինի վարչապետ, «ՀԱՄԱՍ» խմբավորման առաջնորդ՝ Իսմայիլ Հանիեն:
Պաղեստինի վարչապետը, անդրադառնալով Իրանի և Իսրայելի միջև հնարավոր պատերազմի սկսման խնդրին, հայտարարել է, որ Իրանն իր կարողություններով գերազանցում է Իսրայելին, ուստի հնարավոր պատերազմի դեպքում Իրանը «ՀԱՄԱՍ»-ի կարիքը չի ունենա:
Իսմայիլ Հանիեն, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ «ՀԱՄԱՍ»-ը Պաղեստինում գործող շարժում է, որի քաղաքականությունն ուղղված է Պաղեստինի շահերի պաշտպանությանը:
Հիշեցնենք, որ վերջերս «ՀԱՄԱՍ» շարժման քաղխորհրդի անդամ Սալահ Ալբարդավիլը հայտարարել էր, որ եթե Իրանի և Իսրայելի միջև պատերազմ սկսվի, ապա «ՀԱՄԱՍ»-ը չի միջամտի այդ պատերազմին: