Միասնական շտաբի հայտարարությունը` Մայիսի 6-ի ընտրությունները չեն արտացոլում ժողովրդի կամքի իրական պատկերը
Միասնական շտաբի ընթացող նիստում ընթերցվեց հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի ամփոփիչ հայտարարությունը:
Դրանով ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու Դաշնակցությունը համատեղ արձանգրում են, որ «մայիսի 6-ի ընտրություններն անցել են համատարած խախտումներով, ԿԸՀ-ն չի կարողացել ապահովել` քվեարկելու բազմաթիվ փորձերը բացառելու մեխանիզմը, այսինքն` չի ապահովել կնիքների նորմալ գործածությունը, արժանահավատ չէին նաև ընտրացուցակները»:
«Մայիսի 6-ի ընտրությունները չեն արտացոլում ժողովրդի կամքի իրական պատկերը, միասնական շտաբը շարունակելու է համատեղ ջանքեր գործադրել արատավոր երևույթների վերացման ու իսկական ժողովրդավարության հաստատման ուղղությամբ»,-նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ միասնական շտաբի նիստին մասնակցում են ԲՀԿ-ից Հմայակ Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը: