«ՉԻ». Գ. Ծառուկյանը 8 հոգու հանձնարարել է ինքնաբացարկի դիմում ներկայացնել
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով, այս օրերին բավականին լարված մթնոլորտ է տիրում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերնախավում: «Կուսակցության նորելուկները դեմ են ԲՀԿ-ի` կոալիցիայի մաս կազմելուն, իսկ հնաբնակները կողմ են արտահայտվել` մտահոգություն հայտնելով իրենց ունեցած պորտֆելները կորցնելու ուղղությամբ: Այս հայտարարությունը հունից հանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, արդյունքում` նա 8 մարդու արդեն հանձնարարել է ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով և հրաժարվել մանդատից: Մասնավորապես` երեկ շրջանառվում էին նախարարներ Հարություն Քուշկյանի և Վարդան Վարդանյանի, ինչպես նաև Ռուբեն Գևորգյանի` Ծաղիկ Ռուբոյի անունները»: