Վարչապետի հավանական թեկնածուներ
«Չորրորդ ինքնիշխանությունը» ներկայացրել է վարչապետի հնարավոր թեկնածուների. «Ըստ շրջանառվող լուրերի, կառավարության մոտալուտ հրաժարականից հետո Հայաստանի վարչապետի հնարավոր թեկնածուների ցանկում է հայտնվել Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի անունը: Թե որքանո՞վ են հավաստի մայրաքաղաքի բնակչության մեծ մասի դժգոհությունը հարուցած «դրայվոտ» ղեկավարի` վարչապետի պաշտոնում հայտնվելու լուրերը, ցույց կտա ապագան:
Ինչ վերաբերում է գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին, ապա, «ՉԻ» տեղեկություններով` ՀՀԿ-ի կարևոր պաշտոններ զբաղեցնող որոշ ղեկավար անձինք դեմ են արտահայտվում վերջինիս վարչապետ մնալու փաստին, և երկրի համար կործանարար են համարում նրա գործունեությունը: …«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ ՀՀԿ վերնախավում ընթացող երկարատև քննարկումներից հետո որոշում կայացվի ՀՀ վարչապետի «պոստը» վստահել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, քանի որ, ըստ «բարձրաստիճան» ՀՀԿ-ականների, նա բավականին կայացած «ֆիգուր» է: Սակայն այս մասին ՀՀԿ-ականները որևէ կերպ չեն ուզում բարձրաձայնել և այդ ներքին որոշումը իրենց կուսակցության շրջանակներից դուրս հանել, քանի դեռ Սեյրան Օհանյանին մեկ այլ արժանի կադրով փոխարինելու հարցը չեն լուծել: Չնայած չեն բացառում, որ պաշտպանության նախարարի լավագույն տարբերակը ՀՀ ԶՈՒ պետ Յուրի Խաչատուրովն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները