Ցանկանալով խաբել բոլորին` Տեր-Պետրոսյանը խաբեց ինքն իրեն
Վերլուծելով խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր դաշտի արդյունքները` «Голос Армении»-ն նկատում է, որ եթե ՀԱԿ-ը մի կողմ դներ իր հիվանդագին ամբիցիաները և համաձայներ ամեն ընտրատեղամասում մեկ ընդհանուր ընդդիմադիր թեկնածու ունենալու «Ժառանգության» առաջարկին, ապա ընդդիմությունը շատ ավելի մեծ քանակությամբ ձայներ կհավաքեր, քան ունի այսօր: «ՀԱԿ-ի ինքնավստահությունն առ այն, որ ինքը միակ իրական ընդդիմություն է, հօդս ցնդեց, քանի որ նույն ընտրատեղամասերում «Ժառանգության» թեկնածուներ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանն ու Արմեն Մարտիրոսյանը շատ ավելի ձայներ հավաքեցին, քան ՀԱԿ թեկնածուներ Գայանե Առուստամյանը, Ավետ Պողոսյանն ու Տիգրան Տեր-Պետրոսյանը»,-գրում է թերթը: «ГА»-ն նկատում է, որ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, թե ով է իրական ընդդիմությունը, իսկ ով` ձևականը. «Տեր-Պետրոսյանը ցանկանում էր խաբել բոլորին, սակայն արդյունքում խաբեց ինքն իրեն` թուլացնելով ողջ ընդդիմադիր դաշտը»: