Լ. Տեր-Պետրոսյանը բարձր է գնահատում Ա. Սարգսյանի հետ քառամյա սերտ համագործակցությունը
«Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցին` «Ինչպե՞ս կմեկնաբանեք Արամ Սարգսյանի հայտարարությանը` իր պատգամավորական մանդատը վայր դնելու և Կոնգրեսից դուրս գալու հնարավորության մասին», Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Նախ, մինչև մեկնաբանելը նշեմ, ես շատ բարձր եմ գնահատում Արամ Սարգսյանի հետ քառամյա սերտ համագործակցությունը և նրա մեծ ներդրումը Հայ ազգային կոնգրեսի կայացման գործում: Ինչ վերաբերում է նրա հայտարարությանը, տվյալ պահին այն դժվար է գնահատել: Բայց եթե պարզվի, որ նա ճիշտ ճանապարհ է ընտրել, ես միայն ուրախ կլինեմ»:
«Իսկ ինչպե՞ս պետք է պարզվի»,-թերթի դիտարկմանը, Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Դա կյանքը ցույց կտա»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում