Հրանտ Թոխատյանը բնակություն կհաստատի Արցախում
«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով, դերասան Հրանտ Թոխատյանը հունիսի 1-ից պատրաստվում է տեղախոխվել Արցախ և բնակություն հաստատել այնտեղ: Լուրը թերթի հետ զրույցում հաստատել է նաև ինքը` Թոխատյանը` հավելելով. «Ղարաբաղում լավ աշխատանքի առաջարկ ունեմ, գնում եմ այնտեղ աշխատելու: Իհարկե, գնալ-գալով է լինելու, բայց ժամանակի մեծ մասը անցկացնելու եմ այնտեղ»:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե իր ընտանիքը և՞ս տեղափոխվելու է Արցախ, դերասանը միանշանակ չի պատասխանել` նշելով, որ ամեն ինչ կախված է աշխատանքից. «Եթե ամեն ինչ լավ լինի, իհարկե, ընտանիքս նույնպես ինձ հետ կլինի»:
Իսկ թե Արցախում կոնկրետ ինչ առաջարկ է ստացել, դերասանը չի ցանկացել մանրամասնել: Դերասանը նաև նշել է, որ ուրախ կլինի, եթե իր այս քայլը վարակիչ լինի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները