Կ. Աճեմյան. ընտրակաշառքի մասին ավելի շատ բարձրաձայնում են նրանք, ովքեր թաթախված են դրանում
«Ընտրությունների որակի առումով ուզում եմ նշել, որ իհարկե բոլոր միջազգային դիտորդները, դիվանագիտական կորպուսը շատ լավ գնահատականներ տվեցին, բայց մեզ համար շատ ավելի կարևոր է հասարակության գնահատականը»,- այսօր անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը
Նա նաև նշեց, որ «մենք կարողացանք անցկացնել այնպիսի ընտրություններ, որ այն արատավոր երևույթները, որոնց մասին նույնիսկ ամոթալի է խոսել` լցոնումներ, ծեծ, ջարդ, դրանք բացակայում են, անցյալում են և դրանք այլևս, կարծում եմ, չեն իրականացվի»:
Անդրադառնալով ընտրակաշառքի խնդրին, Կ. Աճեմյանն ասաց, որ անձամբ ինքը չի հանդիպել ընտրակաշառքների դեպքերի, ապա հավելեց. «ավելի շատ այն ուժերն են բարձրաձայնում այդ մասին, ովքեր իրենք կան և թաթախված են այդ գործի մեջ»:
Նրա կարծիքով, այն բոլոր ուժերը, որոնք աշխատում են հասարակության հետ, բոլորը ներկայացված են ԱԺ-ում: «Ես կարծում եմ, որ շատ հետաքրքիր խորհրդարան է լինելու»,- ասաց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները