Կասսանոն ֆուտբոլի պատճառով հաճախ է վիճում կնոջ հետ
«Միլանի» հարձակվող Անտոնիո Կասսանոն հիշել է, թե երբ է իրեն սկսել վատ զգալ սրտի հետ կապված խնդիրների պատճառով, նաև նշել է, որ իր թիմին այս մրցաշրջանում չի բավարարել կայունությունը:
«Ռոմայի» հետ խաղից հետո ինձ լավ էի զգում,- Կասսանոյի խոսքերը մեջբերել է «Միլանի» պաշտոնական կայքը:- Ինքնաթիռում ամեն ինչ կարգին էր: Խնդիրներն սկսվեցին ավտոբուսում: Գլուխս պտտվեց, այլևս չէի տեսնում ձախ աչքով: Բժիշկն ուզում էր ինձ հիվանդանոց ուղարկել, սակայն ես հրաժարվեցի: Մենք մոտ 1,5 ժամ վիճում էինք: Հետո չէի կարողանում խոսել: Այդ պահին ուզում էի ևս մեկ անգամ տեսնել որդուս:
«Միլանում»» ֆուտբոլիստներին վերաբերվում են ինչպես թագավորների: Բոլորը, ովքեր հեռանում են թիմից, հետո շատ են ափսոսում: Ֆուտբոլիստներին կորցնելը միշտ էլ ցավալի է, բայց հանգամանքները տարբեր են լինում: Մենք Իտալիայի լավագույն թիմն ենք, բայց այս մրցաշրջանում վնասվածքներ ունեցող խաղացողների թիվը շատ մեծ էր: Ավելին` չբավարարեց կայունությունը, իսկ «Յուվենթուսը» կայուն խաղ էր ցուցադրում: Հաջորդ մրցաշրջանում կձգտենք նվաճել չեմպիոնի կոչումը: Ես միայն ֆուտբոլից եմ բան հասկանում, հետևում եմ բոլոր լիգաների խաղերին: Այդ պատճառով երբեմն կինս վիճում է ինձ հետ, որովհետև ես միշտ ֆուտբոլ եմ դիտում»:
Ավելացնենք, որ սրտի վիրահատության պատճառով Կասսանոն այս մրցաշրջանում ընդամենը 16 հանդիպում է անցկացրել և խփել է 3 գոլ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա