«Դասական Եվրատեսիլ 2012»-ում քանոնահար Նարեկ Կազազյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը
Հայաստանը «Դասական Եվրատեսիլ 2012»-ում ներկայացնող քանոնահար Նարեկ Կազազյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Նա կատարել է Խաչատուր Ավետիսյանի N2 կոնցերտը քանոնի և նվագախմբի համար: Մրցույթը կայացել է նախօրեին Վիեննայում:
Հիշեցնենք, որ մրցույթի առաջին և երկրորդ կիսաեզրափակիչները կայացել են մայիսի 5-ին և 6-ին: Մրցույթին մասնակցել է 14 երկիր` Ավստրիա, Բելառուս, Բոսինա Հերցեգովինա, Խորվաթիա, Չեխիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Նիդեռլանդներ, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան և Ուրկաինա: Եզրափակիչ էին անցել 7-ը՝ Հայաստան, Բելառուս, Ավստրիա, Չեխիա, Գերմանիա, Նորվեգիա և Լեհաստան:
Առաջին տեղը զբաղեցրել է Նորվեգիայի ներկայացուցիչը, իսկ երկրորդը` Ավստրիան ներկայացնող ջութակահար Էմանուել Ճգնավորյանը: Հաղթողին որոշել է պրոֆեսիոնալ ժյուրին:
Դասական երաժշտության «Eurovision Young Musicians» առաջին անգամ անցկացվել է 1982 թվականի Մեծ Բրիտանիայում: Մրցույթն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Կարող են մասնակցել 15-20 տարեկան դասական ժանրում հանդես եկող երաժիշտներ: Հայաստանն այս մրցույթին մասնակցում էր առաջին անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները