Մարզպետներ են փոխվելու
«Երկիրը» գրել է, որ ՀՀԿ-ում մի շարք մարզպետների պաշտոնանկության մասին լուրերը չեն դադարում։ «Իշխող կուսակցությունն արդեն այսօրվանից պատրաստվում է նախագահական ընտրություններին և այս համատեքստում, ունենալով խորհրդարանական ընտրությունների փորձը, հստակեցնում է հետագա անելիքները։ Այստեղ շարունակում են քննարկել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը։
Թեև Սյունիքում գրանցվեց ընտողների մասնակցության ամենաբարձր ցուցանիշը, բայց Սյունիքում հաղթանակը ՀՀԿ վերնախավն ավելի շատ վերագրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Սաքսիմ Հակոբյանին, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրված որդու՝ Վահե Հակոբյանի հաղթանակի համար ամեն ինչ արեց նաև հանուն ՀՀԿ-ի հաղթանակի։
Ի դեպ, ՀՀԿ-ում խոսակցություններ կան, որ մարզպետի աթոռին կարող է նստել Մաքսիմ Հակոբյանի մտերիմներից մեկը։ Այս կերպ ՀՀԿ-ն նաև իր շնորհակալությունը կհայտնի Հակոբյանին։ Միանշանակ է Շիրակի մարզպետի պաշտոնանկությունը, արժանի թեկնածու, սակայն, ՀՀԿ-ում դեռ չեն տեսնում»,- գրում է թերթը, որին հայտնի է դարձել, որ, ամենայն հավանականությամբ, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին կփոխարինի նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները