Կբարեկարգվի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու շրջակա տարածքը
Թուրքական «Դողան» լրատվական գործակալության տեղեկացմամբ` Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը նախապատրաստվում է բարեկարգել Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցու շրջակա տարածքը:
Ըստ նախարարության մշակած բարեկարգման նախագծի` կղզու վրա կստեղծվեն հանգստի և զբոսանքի համար նախատեսված կանաչապատ վայրեր: Ծրագրված է ապահովել նաև կղզու գիշերային լուսավորությունը:
Նշվում է, որ այդ աշխատանքների ընթացքում այցելուների համար Սուրբ Խաչ եկեղեցին բաց կլինի, որն այժմ գործում է թանգարանի կարգավիճակով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում