Ա. Աշոտյան. Ուսումնական տարին հաջող էր
Ուսումնական այս տարին, չնայած բոլոր դժվարություններին, ծանրություններին ու խնդիրներին, ավարտում է հաջող: Ուուցիչների աշխատանքի շնորհիվ հաջողվեց մի կողմից ապահելով ազգային դպրոցի լավագույն ավանդույթները ու հետևելով ժամանակակից աշխարհին բնորոշ փոփոխություններին, ստեղծել ևս մեկ տարի մեր դպրության պատմության մեջ: «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից Հայաստանի, Արցախի, Ջավախքի ու Սփյուռքի 300 ուսուցիրների պարգևատրման ժամանակ ասաց Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Ունենք քաղաքացի դաստիարակելու հրամայական, ազգային ինքնության պահպանման կարիք, ժամանակակից աշխարհում մրցունակ ինտելեկտով զինված հայի կերպար կերտելու կարիք, որոնք ապահովում են ուսւոցիչները»,- նշեց նախարարն ու ասաց, որ ուսուցիչները գնահատվում են պետության, մասնավոր բարերաների կողմից ու ուշադրության կենտրոնում են:
Ա. Աշոտյանի խոսքով, ուսուցիչների աշխատավարձը վերջին 12 տարիների ընթացքում գրեթե 8-ապատկվել է, ոչ մի խավի աշխատանք այդպես չի բարձրացել, որքան ուսուցչինը, ինչպես նաև կառավարությունը հնարավորություն է գտել ու 43 հազար մանկավարժների ներգրավվել է սոցիալական փաթեթի մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան