Հ. Նաղդալյան. Ադրբեջանի պահվածքին պետք է համապատասխան գնահատական տրվի
«ՀՀ ԱԳՆ-ն և անձամբ նախարար Նալբանդյանը շատ հստակ արձագանքում է Ադրբեջանի և նրա ղեկավարության քայլերին: Ես կարծում եմ, որ այսօր հայկական դիվանագիտությունն, ի զորու է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Ադրբեջանի անընդունելի պահվածքի վրա ու հասնել համապատասխան արդյունքի»,- մեկնաբանելով միջազգային տարբեր ամբիոններից, մասնավորապես, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի կողմից հնչող հակահայ հայտարարությունները՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանի նման պահվածքն անթույլատրելի է և հակասում է այդ կազմակեպություններում սահմանված խաղի կանոններին:
«Միջազգային հանրությունը ոչ միայն պետք է գնահատական տա Ադրբեջանի այս պահվածքին, այլ այդ երկրի շարունակական ռազմականացմանն ու սպառնալիքներին: Հայկական կողմը պետք է առավել ակտիվացնի իր ջանքերը՝ միջազգային հեղինակավոր կազմակերպություններում առավել արդյունավետ աշխատանք տանելու համար:
Մենք ռազմի դաշտում տարած մեր հաղթանակը պետք է կարողանանք ապահովել նաև դիվանագիտական արենայում»,- ասաց Հ. Նաղդալյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները