Իրանում լրտեսության մեջ մեղադրվող անձինք «Մոսսադի» գործակալների հետ հանդիպել են Ադրբեջանի Հանրապետությունում
«Մոսսադի» օգտին լրտեսություն կատարելու համար Իրանում դատապարտված 13 անձինք Իսրայելի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի տարածքում:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Իրանցի գիտնականների նկատմամբ կատարված ահաբեկչության հետ կապ ունեցող մի քանի ահաբեկիչների` Ադրբեջանում ազատ տեղաշարժի կապակցությամբ` ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել իրանական կողմի բողոքի նոտան»:
Թեմայի առնչությամբ իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքը գրել էր, որ Ադրբեջանի տարածքն Իսրայելի արտաքին հետախուզության (Մոսսադի) գործակալների համար դրախտավայր է: Իսկ ահա «արաննյուզ.իռ» կայքի գնահատմամբ` Ադրբեջանը վերածվել է Կովկասի դավադրությունների սատանայական կենտրոնի:
Նախորդող տեղեկատվություն՝ «ՖԱՐՍ». Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները սպառնում են Իրանի ազգային շահերին
Ու՞մ դեմ է օգտագործվելու Ադրբեջանի կողմից Իսրայելին տրամադրած «Սիտալչայ» ռազմաբազան. Վերլուծում են իրանական ԶԼՄ-ները