Կ. Ավագյան. Ժողովրդի մեծամասնությունն իր ձայնը տվեց այն ուժին, որի սկզբունքները քաղաքական այս կամ այն իրավիճակում չփոխվեցին
«Մայիսի 6-ը մեզ համար շրջադարձային օր էր այն առումով, որ մեր երկրում որակական առումով նոր բնույթի ընտրություններ անցկացվեցին: Նման որակի ընտրություններ մենք երբեք դեռ չէինք ունեցել: Հետընտրական փուլը կայուն է, քանի որ նման ընտրությունների պարագայում այլ բան դժվար է ակնկալել»,- գնահատելով ՀՀ հետընտրական զարգացումները՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը:
Նրա խոսքերով, դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ն կոչ արեց քաղաքական ուժերին՝ զերծ մնալ ոչ կոռեկտ ու ծայրահեղական հայտարարություններից, սակայն ցավոք, որոշ ուժեր անընդհատ փորձում էին անառողջ մթնոլորտ ստեղծել:
«Պատահական չէր, որ ՀՀԿ-ն անընդհատ հիշեցնում էր, որ կյանքը ընտրություններով չի սահմանափակվելու և չարժե միմյանց քարկոծել: Փաստն այն է, որ ՀՀԿ-ն իր համար ուներ հստակ սահմանված խաղի կանոններ ողջ նախընտրական պրոցեսում պահպանեց կոռեկտությունը: Հենց դրա շնորհիվ է, որ քաղաքական իրավիճակը Հայաստանում շարունակում է կայուն մնալ»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ կյանքը ցույց տվեց, որ որոշ քաղաքական ուժերի կամ անհատների անառողջ դատողություններն ու քննադատություններն ուղղակի ոչ կապ չունեին իրականության հետ:
«Ի վերջո, ժողովրդի մեծամասնությունն իր ձայնը տվեց այն ուժին, որի սկզբունքները քաղաքական այս կամ այն իրավիճակում չփոխվեցին, ով հստակ հայտարարեց, որ պատասխանատու է և՛ լավի, և վատի համար: Այն քաղաքական ուժերը, ովքեր դավաճանեցին իրենց սկզբունքներին, ովքեր խաբեցին ժողովրդին հետընտրական այս փուլում, իրենց ներսում մեծ խնդիր ուներ, նրանք դեռ պետք է իրենց ընտրողներին բացատրեն, թե ինչո՞ւ իրենք խոսում են մի բանի մասին, անում լրիվ հակառակը»,- ասաց Կ. Ավագյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում