«Տաշիր» բարեգործական հիմնադրամը պարգևատրեց հայաստանցի, ջավախքցի, արցախցի ու սփյուռքի ուսուցիչներին
Հայաստանի, Արցախի, Ջավախքի ու Սփյուռքի 300 ուսուցիչներ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից պարգևատրվոցին` յուրաքնաչյուրը 200 հազարական դրամի չափով: Ընդհանուր գումարը կազմում է 150 հազար դոլարին համարժեք դրամ: Այս մասին պարգևատրման արարողության ժամանակ լրագրողներին ասաց Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:
Նա նշեց, որ ուսուցիչների ցուցակներն իրենց տվել են ՀՀ ԿԳՆ և սփյուռքի նախարարությունը: Ցուցակներում Հայաստանից ընդգրկված են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային դպրոցներից ուսուցիչներ. Հայաստանից ընդգրկված է 170 ուսուցիչ` 2/3-ը մարզերից են:
«Արագ տեմպերով զարգացող աշխարհում զարգացած պետություն ունենալու առանցքային գրավականներից մեկը որակյալ ու միջազգային չափանիշներին համապատասխան կրթությունն է: Ինչպես ասում է Կարեն Կարապետյանը, ի տարբերություն բնական ռեսուրսներ ունեցող երկրների, մենք չունենք ավելի լավ ռեսուրս, քան մարդկայինն է, հետևաբար պետք է ակտիվիացնենք մեր մարդկային ռեսուրսները: Ամեն մարդ իր երկրում պետք է կարողանա բարձրակարգ կրթություն ստանալ ու ունենալ համապատասխան պայմաններ այդ կրթությունը կիրառելու համար: Մենք ունենք կրթական լավ ավանդույթներ, որը պետք է համադրենք միջազգային փորձի հետ»,-պարգևատրման ժամանակ ուսուցիչներին դիմելով` ասաց Ա. Ճաղարյանը:
Նշենք, որ ՀՀ ԿԳՆ ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կնքել են համաձայնագիր, որով նախատեսվում է, որ հիմնադրամը մի քանի կրթական ծրագրեր է ֆինանսավորելու: Առաջին ծրագրով Հայաստանի բուհերում սովորող ավելի քան 200 ջավախքցի ու արցախցի ուսանողների տրվել է 200 հազարական դրամ կրթաթոշակ: Ա. Ճաղարյանն ասաց, որ ծրագրերը շարունակական են լինելու:
Միջոցառմանը ներկա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, հայ ուսուցիչն այսօր մեծարման, գնահատան, բարի խոսքեր լսելու կարիք ունի: «Սա մեծարանք է»,- նշեց նախարարը: Պարգևատրված ուսուցիչները իրենց շնորհակալություն հայտնեցին հիմնադրամին` նշելով, որ նման պարգևատրումը էլ ավելի է պարտավորեցնում և ջանք ու եռանդ չեն խնայելու` մատաղ սերնդին կրթելու գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան