«ԱրմենՏել»-ը Վեդի քաղաքում և մոտակա գյուղերում սկսել է թվայնացման աշխատանքները
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Վեդիում, ինչպես նաև Գոռավան և Վանաշեն գյուղերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին: Աշխատանքները պլանավորվում է ավարտել 2012թ-ի առաջին կիսամյակին, ինչը թույլ կտա ապահովել քաղաքի և մոտակա գյուղերի բնակիչներին թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով:
«Հեռախոսային գծերի թվայնացումը բավականին աշխատատար, ծախսատար, բայց երկրի համար միաժամանակ կարևոր գործընթաց է և հանդիսանում է մեր ընկերության տեխնոլոգիական զարգացման առաջնային ուղղությունը: Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել մեր ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ` ամենաժամանակակից տեխնոլոգիաները հասանելի դարձնելով մեր հայաստանյան բաժանորդների համար»,-նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ 2012 թվականի մայիս ամսվա դրությամբ թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 83 տոկոսը, բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ, իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 2770կմ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին