Մայիսի 21-27-ը հռչակված է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանը յուրաքանչյուր մայիս ամսվա չորրորդ շաբաթը հռչակել է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»: Այս տարի առաջին անգամ նշվելիք տոնակատարությունները տեղի կունենան մայիսի 21-27-ը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաջալերում է անդամ երկրներին իրենց ներդրումն ապահովել նախաձեռնությանը:
Այս մասին Panorama.am-ին հայտնեցին մշակույթի նախարարությունից ու նաև տեղեկացրեցին, որ առաջարկում են գեղարվեստական կրթության ոլորտի հաստատություններին միանալ նախաձեռնությանը` կազմակերպելով համապատասխան միջոցառումներ, որոնց ընթացքում կարող է օգտագործվել տոնակատարության խորհրդանիշը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան