«Հայկական ընտանիքները խորը ճգնաժամի մեջ են»… Այսօր Ընտանիքի օրն է
Պետության, կառավարության խնդիրներից մեկը պետք է լինի ընտանիքների պահպանությանը: Ընտանիքը հավիտենական է, ընտանիքը փրկության ուժ է: Լրագրողերի հետ հանդիպման ժամանակ ասաց Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն Քահանա Հայրապետյանը:
Ըստ նրա, այսօր բավարար չափով չի արվում դա: Քահանան նշեց, որ արտագնա աշխատանքի հետևանքով գյուղերում շատ ընտանիքներ այլասերվում են, քանդվում են ընտանիքներ: «Մեզանում շատերը կարծում են, թե եվրոպականը, ռուսականն ավելի առաջադեմ են, քան մեր ավանդականը: Մեր խնդիրն է վերադառնալ դեպի ներդաշնակ կյանքին` տեր ու հնազանդ, ծնողների կողմից ուշադրություն երեխաներին, տեր լինել զավակներին»,- ասաց հոգևորականը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը 2011-ի մայիսի 11-ին միաձայն հաստատել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունը, որի համաձայն, մայիսի 15-ը Հայաստանում այսուհետ նշվելու է որպես Ընտանիքի օր: Մայիսի 15-ը Ընտանիքի օր հռչակելու առաջարկով հանդես է եկել «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ն: Եվրոպական մի շարք երկրներում նույնպես մայիսի 15-ն է նշվում որպես Ընտանիքի օր:
«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Խաչատուր Մարոզյանն ասաց, որ հայկական ընտանիքները խորը ճգնաժամի մեջ են, ընտանիքները թուլացել են, շատացել են ամուսնալուծությունները, պատճառները տարբեր են` սոցիալական, տղամարդու դերի թուլացում, տղամարդը պրոբլեմներին տեղիք է տալիս, սկսում անպատասխանատու քայլեր անել և այլն, մինչդեռ ընտանիքի պահապանը հենց տղամարդն է: Ըստ նրա, պաշտոնական տվյալներով երկու անգամ պակասել են ամուսնությունների թիվը, երկու-երեք անգամ ավելացել են ամուսնալուծությունների թիվը:
ՀԿ-ի նախագահն ասաց, որ իրենք նորընտիր ԱԺ են ներկայացնելու նոր ռազմավարություն` Ընտանիքի զարգացման ռազմավարություն, որով առաջարկվելու է ստեղծել ընտանիք-դպրոց: Դրան իր մասնակցությունը պետք է ունենա նաև պետությունը: Այն ուղղված է լինելու ընտանիքի ստատուսի ամրապնդմանը նաև օրենքով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են