Դեպուտատացուները իմիջմեյքերներ են փնտրում
«Հայացքը» գրում է. «Արդեն երրորդ օրն է` կատարյալ շիլաշփոթ է սկսվել Հանրապետական կուսակցության այն դեպուտատացուների շրջապատում, ովքեր ներկայացնում են բիզնես աշխարհը: Կուսակցությունում լուր է տարածվել, թե իրենց առաջնորդը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խիստ հետևողական է լինելու և պատժելու է խորհրդարանի աշխատանքներից սիստեմատիկաբար բացակայող բիզնեսմեն-մականունավորներին:
Ապագա խորհրդարանում հաճախակի բացակայող պատգամավորներին ստիպելու են մանդատը վայր դնել: Ինչն է բոլ` ՀՀԿ համամասնական ցուցակի «պահեստային» հարյուրավոր դեպուտատացուները: Երեկվանից բիզնեսմեն դեպուտատացուները «դռնեդուռ» ընկած իմիջմեյքերներ են փնտրում: Որոշել են քաղաքական գործիչ դառնալ: Պատրաստվում են մշտական ակտիվ քաղաքական ելույթներ ունենալ: Իսկ ելույթ գրողներին, ինչ է եղել, կվարձեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները