Պորտֆելները բաշխում են. հայոց արծիվ Ասրյանը` նախարա՞ր
«Ժամանակը» գրում է. «Քաղաքական դաշտում քննարկվող թիվ 1 հարցի՝ Հայաստանի ապագա կառավարության կազմի ձևավորման վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ ՀՀ նախագահական նստավայրի թերթի աղբյուրների փոխանցմամբ, անկախ նրանից` առաջիկայում կլինի կոալիցիա, թե ոչ, արդեն որոշվել է, որ կառավարության կազմում չեն լինելու մի շարք նախարարներ՝ կրթության և գիտության, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, բնապահպանության։ Պաշտոնանկ կարվեն նաև մի քանի մարզպետներ՝ Շիրակի, Կոտայքի, Սյունիքի»։
Թերթի տեղեկություններով, առաջիկայում ԿԳՆ-ն տրվելու է ԲՀԿ-ին, նախարարի հավանական թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է, բնապահպանության նախարար հավանաբար կլինի Սամվել Նիկոյանը, իսկ տրանսպորտի և կապի նախարար` Գագիկ Բեգլարյանը։ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը կնշանակվի նոր կազմավորվող ՀՀ ներքին գործերի նախարար, իսկ ԱԻ նախարար կնշանակվի «Հայոց արծիվներ» հայրենասիրական շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները