«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ–ն սկսել է մատուցել նոր սերնդի Ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ–ն սկսել է մատուցել նոր սերնդի Ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ ՀՀ ողջ տարածքում, տրամադրելով (060) 46XXXX համարային շարքի ոչ աշխարհագրական համարներ:
Ըստ ընկերության, իրենք միավորել են հեռահաղորդակցության ոլորտի ամենաարդիական և նորարար տեխնոլոգիաները մեկ միասնական լուծման մեջ:
«Բաժանորդագրվելով «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ հեռախոսակապի ծառայությանը կորպորատիվ բաժանորդները կստանան հնարավորություն կատարելու մատչելի սակագներով զանգեր ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ միջազգային ուղղություններով: Ներկայումս ծառայությունից կարող են օգտվել կորպորատիվ բաժանորդները, իսկ ֆիզիկական անձանաց համար ծառայությունը կգործի սույն թվականի հունիսի ամսից»,-ասված է ընկերության տարածած մամուլի հաղորդագրության:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին