ՀԱԿ-ը վերաձևվում է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Չի բացառվում, որ ՀԱԿ-ը առաջիկայում վերաձևումների ենթարկվի, ՀԱԿ-ում քննարկում են ընդդիմադիր կառույցը նոր ձևաչափով վերակազմավորելու հարցը։ ՀԱԿ-ում բացահայտ դժգոհություն կա, որ 18 կուսակցությունների միավորումն, ըստ էության, արդեն ձևական է, իրականում նրանց շատ քիչ մասն է իրապես գործում, և կան անկուսակցական գործիչներ, որոնք իրենց կատարած աշխատանքով չեն զիջում կուսակցություններին։ Երեկ՝ Կոնգրեսում կայացած փակ նիստի ժամանակ, քննարկվել են առաջացած խնդիրների լուծման արդյունավետ ուղիները։ Ներկաներից մեկը հուսադրել է մյուսներին, թե «մենք վաղուց գիտեինք՝ ովքեր են դուրս գալու ՀԱԿ-ից, պարզապես նրանք մեկ-մեկ են դուրս գալիս, որ աղմուկն ավելի մեծ լինի»։ Այսպիսով՝ որոշվել է վերաձևել Կոնգրեսը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները