Պատրիարք Կիրիլը հայտնվել է Ֆեյսբուքում
Ֆեյսբուք սոցիալական ցանցում այսօր բացվել է Համայն Ռուսո պատրիարք Կիրիլի էջը: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն` հղում անելով Ռուս Ուղղափառ եկեղեցու տեղեկատվական կենտրոնին: Նշվում է, թե Պատրիարքի ֆեյսբուքյան էջը թարմացվելու է ամեն օր: Այնտեղ զետեղվելու են Ուղղափառ եկեղեցու առաջնորդի ելույթներմ նրա մասին նորություններ:
«Քանի որ Պատրիարք Կիրիլը ուշադրությամբ հետևում է, թե ինչ է կատարվում համացանցում, նա այսուհետ հետևելու է այս էջի գործունեությանը ևս», - ասել են տեղեկատվական կենտրոնից:
Հատկանշական է, որ ապրիլի վերջերին Պատրիարքը հոգևորականներին կոչ էր արել զերծ մնալ սոցիալական ցանցերում «թվացյալ ճանաչում ձեռք բերելուց»:
«Աստված մի արասցե, եկեղեցու սպասավորները գաղթակղվեն բլոգերում և լրատվամիջոցներում իրենց մասին կարծիքներով: Այդ դեպքում կարող եք հայտնվել թակարդում և անել ամեն բան կայացած վարկանիշը պահպանելու համար: Այդ ժամանակ շատ հեշտ կլինի անցնել ճակատագրական գիծն ու մոռանալ հոգևորականի պատասխանատվության մասին: Այդ իսկ պատճառով մեզ համար ղեկավար սկզբունք պետք է հանդիսանա ոչ թե հասարակական կարծիքը, ոչ թե դրական կամ բացասական արձագանքները մեր մասին, ոչ թե «լայքերի» քանակը այս կամ այն սոցիալական ցանցում, այլ այն, ինչ Աստված է տալիս մեզ աղոթքով և հոգևոր փորձի միջոցով», - այդ ժամանակ ասել էր Կիրիլիը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին