Կմնա՞ Աշոտյանը նախարար, թե՞ ոչ. Նախարարը հիշել է Խայամին
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքայն իր էջում անդրադարձել է իր հետագա անելիքներին` մասնավորապես ԿԳ նախարարի պաշտոնում մնալ-չմնալու վերաբերյալ հարցին:
«Հետընտրական ժամանակահատվածում մամուլը փորձում է կանխատեսել գալիք ԱԺ-ի և Կառավարության անհատական հնարավոր կազմերը: Այս քննարկումների մեջ չի մոռացվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը:
Նման հարցով ինձ ուղղվող բազմաթիվ գրություններին և նամակներին ի պատասխան ուզում եմ ասել հետևյալը.
Ես պատրաստ եմ, կախված իմ կուսակցության որոշումից, թե շարունակել իմ ներկայիս աշխատանքը, թե անցնել այլ աշխատանքի»,-իր էջում գրառել է հանրապետական նախարարն ու ավելացրել. «Հ.Գ. Նման դեպքերում վեր եմ հիշում Խայամի հայտնի ռուբային.
Если все государства вблизи и вдали,
Покоренные, будут валяться в пыли -
Ты не станешь, великий владыка, бессмертным.
Твой удел не велик: три аршина земли».