«ԱրմենՏել» ընկերության Կապի Թանգարանը բացում է իր դռներն այցելուների համար
«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) Կապի Թանգարանը, որը հիմնադրվել է 2012թ. ապրիլի վերջին, բացում է իր դռները այցելուների համար: Կապի Թանգարանը բաց է այցելությունների համար յուրաքանչյուր ուրբաթ Ժամը 10:00-ից մինչև 16:00-ը: Մուտքն անվճար է: Յուրաքանչյուր ուրբաթ 2 անգամ` Ժամը 10:00-ից մինչև 12:00-ը և 14:00-ից մինչև 16:00-ը թանգարանում անցկացվում են էքսկուրսիաներ` էքսկուրսավարի ուղեկցությամբ:
Էքսկուրսիաներին մասնակցելու համար պետք է մեկնարկի ժամին մոտենալ Կապի Թանգարան Ազատության պողոտա 24/1 հասցեում: Ստանալ լրացուցիչ տվյալներ թանգարանի աշխատանքի վերաբերյալ, ինչպես նաև դիմել խմբակային էքսկուրսիա կազմակերպելու համար կարելի է ուղարկել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին:
«ԱրմենՏել» ընկերությունն ուրախությամբ հրավիրում է այցելել մեր թանգարան դպրոցականներին, ուսանողներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են կապի տեխնոլոգիաների զարգացմամբ: Կապի ժամանակակից տեխնոլոգիաներն այսօրվա երիտասարդության համար դարձել են սովորական, սակայն այդ ծառայության ապահովումն` աշխատատար ու շատ հետաքրքիր գործ է: Պարբերաբար անցկացնելով անվճար էքսկուրսիաներ, մենք նպատակ ունենք ոչ միայն ներկայացնել այցելուներին, թե ինչպես է այսօր գործում կապը, այլև բացահայտել կապի պատմության փառավոր էջերը, պատմել մեր երկրի և մեր ընկերության նվաճումների մասին», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի և «ԱրմենՏել» ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման պատմությանը, ինչպես նաև հայ կապավորների կյանքի ուշագրավ էջերին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին