Times of Malta. Ադրբեջանում 18 ընդդիմադիր ակտիվիստ է ձերբակալվել
Ադրբեջանում ոստիկանությունը ձերբակալել է 18 ընդդիամդիր ակտիվիստի, ովքեր մասնակցել են նախօրեին տեղի ունեցած բողոքի ցույցին: Այս մասին տեղեկացնում է «Times of Malta» պարբերականը:
Ընդդիմադիր «Հանրային պալատ» շարժման ցույցը նվիրված է եղել հավաքների ազատությանն ու քաղբանտարկյալների ազատ արձակմանը: Ոստիկանությունը մասնակիցների դեմ ուժ է կիրառել:
«Մենք պահանջում ենք որպեսզի ազատ արձակեն քաղբանտարկյալներին և թույլ տան ազատ հանրահավաքներ անցկացնել»,- հայտարարել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Համբարը:
Աղբյուրը նշում է, որ ըստ «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալների, Ադրբեջանում շուրջ 70 քաղբանատրկյալ կա:
Աղբյուրի փոխանցմամբ, ընդդիմադիր «Հասարակական պալատ» շարժումը որոշել է, որ ակտիվիստները պետք է «ազատություն քաղբանտարկյալներին» խորագրով վերանաշապիկներ կրեն ու զբոսնեն Բաքվի կենտրոնով մինչև մայիսի 26-ը՝ «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի վերջին օրը: