ԱՄՆ պետքարտուղարությունը շնորհավորել է Իրանին ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակ նվաճելու համար
ԱՄՆ պետքարտուղարությունը շնորհավորել է Իրանին Բաքվում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակ նվաճելու համար:
Այդ մասին իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ նշված է ԱՄՆ պետքարտուղարության կայքում:
Համաձայն հաղորդագրության՝ պետքարտուղարությունը շնորհավորել է Իրանի ըմբշամարտի ազգային հավաքականին՝ մաղթելով նորանոր հաջողություններ հետագա առաջնություններում:
Իրանի հավաքականն առաջնության վերջին փուլում հաղթել է Ամերիկայի ազգային հավաքականին:
Նշենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո:
Նախորդող տեղեկատվություն՝ Իրանում բացվել է ԱՄՆ վիրտուալ դեսպանությունը