«Թող Փարաջանովի թանգարանը պայթացնեն այնտեղ միասեռական արվեստի նմուշներ կան». Վիոլետ Գրիգորյան
Գրող, հրապարակախոս Վիոլետ Գրիգորյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ հիվանդ է ու ասուլիսների ժամանակ էլ չունի, բայց «Ծոմակի ակումբի թեման» իրեն դրդել էր գալ, «ձայն բարձրացնել», ավելին, փոխանցել իր հարևանների «ձայնը»:
«Երեկ երեկոյան Ծոմակը «Ուրվագծով» ելույթ ուներ, հարևանուհիս զանգեց ինձ և մի քանի հարևանուհիներով եկան մեր տուն ու անհանգստացած էին, ասում էին էդ էր մեզ պակաս, ամեն ինչ դուզ էր, մնացել էր էդպիսի բաներ լինեին մեր երկրում», -հայտարարեց Վիոլետ Գրիգորյանը:
Ակումբը հրիկիզած կազմակերպությունը, որը «ազգայնական գործունեություն է ծավալում», ըստ գրողի, թող մտահոգվի Հայաստանում կատարվող այլ իրադարձություններով:
«Եթե կա մի ժողովուրդ, որ պետք է առաջամարտիկը լիներ ատելության քարոզի դեմ պայքարի, դա հայ ժողովուրդը պետք է լիներ, որովհետև ինքը ենթարկվել է ցեղասպանության, որովհետև ինքը տարբեր էր այն երկրի բնակիչներից, ուր ապրում էր, այսինքն` թուրք չէր: Այդ ժողովուրդը հենց պետք է հանդուրժող լինի տարբեր տեսակի փոքրամասնությունների նկատմամբ ու ազատ երկիր ստեղծեր այս տրածաշրջանում»,- կարծիք հայտնեց Վիոլետ Գրիգորյանը: Նրա դիտարկմամբ, «D.I.Y.» ակումբի հրկիզումը ոչ թե օլիգարխ, այլ շարքային մարդու կողմից մեկ այլ շարքային մարդու նկատմամբ «բռնություն է»:
«Եթե իսկապես սրա դեմ ձայն չբարձրացնեն, չգիտեմ` ինչ կկատարվի: Թող գնան Փարաջանովի տուն-թանգարանը պայթեցնեն, այնտեղ միասեռական արվեստի նմուշներ կան, և Փարաջանովը միասեռական էր: Ամեն մեկս կարող ենք մեզ ապահով չզգանք, որովհետև մենք մտնում ենք տարբեր սրճարաններ, տարբեր տիպի մարդիկ են գալիս, նստում են: Մենք ամեն վայրկյան պետք է վախենանք, որ նրանք կարող է ահաբեկելով թույլ չտան դրսևորել իրեն: Իրենք իրենց ազգայնական են համարում, բայց հենց ահաբեկում են ժողովրդին և հակապետական արարք է ու պետք է շատ խիստ դատապարտվի», -հայտարարեց գրողը:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ղազար Փարպեցու փողոցի թիվ 14/11 հասցեում գտնվող «DIY» ակումբը հրկիզվել էր: Ոստիկանությունը տեղեկացրել էր, որ եղբայրներ՝ 1992 թ. ծնված Արամե և 1993 թ. ծնված Համբիկ Մ.-երը, նախնական պայմանավորվածությամբ, գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, կոտրել են «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ «Դիայվայ» ակումբի պատուհանի ապակին և նախապես իրենց հետ բերված բենզինով լի շիշը նետել են այնտեղ, որից հետո բաց կրակով հրկիզել են շինությունը:
Ակումբի ղեկավար Ծոմակը հայտարարել էր, որ դրա հեղինակը դաշնակցականներն են:
«Միայն Ծոմակի ակումբը չէ, որ «ահաբեկչության զոհ» է դարձել». Ծոմակը մեղադրում է Դաշնակցությանը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում