Վ. Պուտին. ԱՊՀ երկրներին միավորում են բարեկամության բազմադարյա ավանդույթները
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է նաև ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին հայտնում է Panorama.am-ի թղթակիցը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման սկզբում նշել է, որ ԱՊՀ-ի համար կարևոր են սոցիալ-տնտեսական զարգացման, հումանիտար համագործակցության և միջազգային կառույցներում համագործակցության հարցերը:
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ԱՊՀ երկրներին միավորում են բարեկամության բազմադարյա ավանդույթները և դրանց վրա հիմնվելով պետք է խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում: Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ այսօրվա քննարկումները օգտակար կլինեն բոլոր անդամ պետությունների համար:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՌԴ մայրաքաղաքում մասնակցել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հոբելյանական նիստին:
Նախորդող նորություններ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Մոսկվայում է
ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները հռչակագիր են ընդունել
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են