Արամ Սաֆարյանը դեսպա՞ն. Նա հորդորեց զինվել համբերությամբ
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդում նման քննարկումներ բացարձակ չեն եղել, առավել ևս իմ մասով»,- Panorama.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը, թե իրեն հնարավոր է դեսպան նշանակեն, ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:
Նրա խոսքով, իր հետագա ճակատագրի նման դասավորվածության մասին նա տեղեկացել է մամուլից:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ե՞րբ վերջապես ԲՀԿ քաղխորհրդի նիստը կկայանա ու շատ հարցերի պատասխաններ կտրվեն, այդ թվում և կուսակցականների հետագա անելիքի ու բաշխվող պաշտոնների մասով, Ա.Սաֆարյանը կոնկրետ ժամկետ չնշեց: Միայն հորդորեց զինվել համբերությամբ:
Հիշեցնենք, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն Ա.Սաֆարյանը այլևս պատգամավորի մանդատ չի ստանալու, քանի որ կամ գործադիրում է պաշտոն ստանալու, կամ էլ մեկնելու է ինչ-որ երկիր` դեսպանի կարգավիճակով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա