Ինքնաբացարկ է ներկայացրել Լևոն Տեր-Պետրոսյանը. Նաև` Ալավերդյանը ու ՕԵԿ-ականներ
Հայ Ազգային կոնգրես դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Հիշեցնենք` Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ վայր է դնում իր մանդատը և իր փոխարեն Ազգային ժողովում կաշխատի Հրանտ Բագրատյանը:
ԿԸՀ-ին նախօրեին ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել նաև «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուներ Արթուր Բաղդասարյանը, Սերգո Կարապետյանը և Արմեն Երիցյանը: Նրանք, ըստ շրջանառվող լուրերի, ձևավորվելիք կոալիցիայի շրջանակներում պաշտոններ կստանան գործադիրում:
Նախօրեին նաև ինքնաբացարկ է ներկայացրել «Ժառանգության» համամասնական ցուցակի 41-րդ տեղը զբաղեցրած Լարիսա Ալավերդյանը: