Արմեն Գևորգյանը որոշ մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել
«Չորրորդ ինքնիշխանության» կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ երեկ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը արտակարգ ռեժիմով խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ մարզպետներից մի քանիսի հետ: «Վերջինս իր ենթականերից որոշներին, մասնավորապես Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանին` Լիսկային, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին` Լոնդիկին, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին` Գիզիրին, ու Արազածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին ընդունել է առանձին-առանձին ու հրահանգել, որ մարզային բոլոր տիպի կիսատ մնացած խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտին հասցնեն»,- գրում է թերթը:
Բացի այդ, մարզպետներին խստիվ զգուշացվել է, որ որևէ մի մարզից այլևս խոսակցություններ չհասնեն հետընտրական գործընթացների ու բնակիչների հետ ունեցած «անհամ» պարտք ու պահանջների մասին, որոնք այսօր քաղաքական դաշտում լուրջ շահարկումների թեման են դարձել: Իսկ հանդիպման ավարտին փոխվարչապետը, ըստ թերթի, մարզային իշխանիկներին հասկացրել է, որ որևէ մեկի մտքով չանցնի միջնորդությունների մակարդակով իրենց տեղերում մնալու կամ այլ աշխատանքի անցնելու հետ կապված քայլեր ձեռնարկել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները