Եվրասիանեթ. Ալիևի վարչակազմը «կրակի հետ» է խաղում
Ադրբեջանում կրոնական անհանդուրժողականությունը ողջ հասարակության համար ահազանգ է: Այս մասին նշված է «Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքում:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմը սիրում է իրեն դրսևորել որպես աշխարհիկ պետություն, սակայն աշխարհիկ հայացքները ցուցադրելու համար հիմա լավ պահ չէ: Ադրբեջանում արմատական իսլամի ազդեցությունը գնալով ավելի է խորանում, որն էլ բերում է անհանդուրժողականության, վառ ապացույցը «Խազար» համալսարանի դասախոս Ագալար Մամեդովի և Բաքվի մտավորականներից մեկի ապաստան ստանալու խնդրանքով դիմումն էր Շվեդիայի իշխանություններին:Այս ամենին հաջորդել է հրապարակախոս Ռաֆիկ Թագիի սպանությունը: Այս իրադարձությունները կապվում են այն բանի հետ, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են արմատական իսլամիստներին կապանքների մեջ պահել: Թագիի և Մամեդովի միջադեպերը ապացուցում են, որ քաղաքական այն մոդելը, որը մարմնավորում է Ալիևի վարչակազմը, իրականում այնքան էլ չի կարող պաշտպանել այն մարդկանց իրավունքները, որոնք չեն դավանում որևէ կրոնի»,-նշված է հոդվածում:
«Ալիևի վարչակազմը նույնպես կրակի հետ է խաղում» խորագրի ներքո պարբերականը գրում է. «Աթեիստները, որոնք դեռևս իսլամիստների հարձակումների թիրախ են, սովորաբար հավատարիմ մնալով ազատական քաղաքական հայացքներին, հակասում են իշխող Ալիևի վարչակազմի փիլիսոփայությանը: Այնպես որ իշխանությունները իսլամիստներին ընկալում են որպես իրենց դե ֆակտո դաշնակիցներ հետևյալ ոգով՝ «իմ թշնամու թշնամին, իմ բարեկամն է»: Սակայն այսօր նման պասիվությունը հեշտությամբ կարող է դառնալ գլխացավանք վաղվա կառավարության համար: Ներկայումս իսլամիստները կառավարության համար մրցակիցները չեն: Բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ կարող է փոխվել: Մի բան արդեն հաստատ է. իսլամիստները դժգոհ են Ալիևի կառավարությունից կամ նույնիսկ հակակրանք են տածում նրանց հանդեպ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան