Բաքվում կայանալիք «Եվրատեսիլը» հնարավոր է հայաստանցիներն էլ դիտեն
Մայիսի 26-ին հնարավոր է «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը ցուցադրվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ: «Կարծում եմ, միայն եզրափակիչը կցուցադրվի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Պատասխանելով մեր այն դիտարկմանը, եթե չցուցադրվի, դա չի դիտվի՞ մրցույթի կանոնակարգի խախտում, նա նշեց, որ չի կարող դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ:
Հիշենենք, որ Եվրոպական հեռարձակողների միությունը տուգանել է Հայաստանին Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելուց հրաժարվելու համար: Որոշման արդյունքում` Հայաստանը պետք է վճարի մասնակցության համար նախատեսված գումարը, ինչպես նաև որպես տուգանք այդ գումարի 50 տոկոսը: Բացի այդ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր կլինի ուղիղ եթերում և առանց դադարների ցուցադրել մրցույթի եզրափակիչ փուլը, հակառակ պարագայում, Հայաստանը կարող է զրկվել «Եվրատեսիլ 2013»-ին մասնակցելու իրավունքից:
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթին Հայաստանի մասնակցության վերաբերյալ ավելի վաղ հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը չի կարող պատվիրակություն ուղարկել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
«Թեև Ադրբեջանի իշխանություններն անվտանգության երաշխիքներ խոստացան մասնակից բոլոր երկրներին, բայց օրեր առաջ Ադրբեջանի նախագահն այդ երկրներից մեկի համար «բացառություն արեց»` հայտարարելով, թե Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է»,-նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ Եվրոպական հեռարձակողների միությունը որոշում կայացնելի հաշվի չի առնվել այն դրդապատճառները, որոնց հիման վրա Հայաստանը հրաժարվել է մասնակցել: Բացի այդ, Հայաստանը իր որոշման մասին հայտարարել այն ժամանակ, երբ նախատեսված բոլոր ժամկետները արդեն սպառված են եղել, իսկ եթե ժամանակին տեղեկացնեյին մտադրության մասին, որևէ տուգանք էր լինի:
Ինչ վերաբերում է տուգանքի չափին, Գ. Գասպարյանն ասաց, որ այն խորհրդանշական գումար է, բայց կոռեկտ չհամարեց հրապարակել, քանի որ Եվրոպական հեռարձակողների միությունը նույնպես չի հրապարակում:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթը կայանալու է մայիսի 22-26-ը Բաքվում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են