Ջամալյան. Ադրբեջանը կօգտագործի Եվրատեսիլը Հայաստանի դեմ
«Ադրբեջանը կարող է օգտագործել Եվրատեսիլը` Հայաստանի նկատմամբ սադրանքներ իրագործելու համար», -այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Ըստ բանախոսի, Բաքում զերծ չի մնա այդ օրերին ոչ միայն հակահայկական ակտիվ քարոզչությունից, այլ նաև Հայաստանի հյուսիս-արևելքում` Տավուշի մարզի սահամնամերձ շրջաններում կհրահրի հրաձգություն:
«Այստեղ հայկական և ադրբեջանական գյուղերը շատ մոտ են գտնվում շփման գծին, և կրակահերթերով սադրելով հակահարված, Ադրբեջանում աշխարհի հանրությանը կներկայացնեն Հայաստանը որպես ագրեսոր»,- ասաց փորձագետը, հիշեցնելով ապրիլին ադրբեջանական զինուժի հարվածները Դովերի ուղղությամբ: Ըստ բանախոսի, հայկական կողմը պետք է զգոնություն դրսևորի:
Խոսելով Եվրատեսիլին Հայաստանին չմասնակցելու մասին, Ջամալյանն ասաց, որ այդ որոշումը ճիշտ էր: «Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ դրսևորում է ոչ թե զուտ հակառակորդին բնորոշ վերաբերմունք, այլ հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ, այլատյացությամբ, ինչը պետք է դատապարտվի աշխարհի հանրության կողմից: Նման մարդատյաց վերաբերմունքն է, որ ստիպեց հայկական կողմին հրաժարվել մասնակցությունից», - նշեց նա, հավելելով, որ Եվրատեսիլի նման միջազգային փառատոնը, որն ուղղված է ազգերի միջև խաղաղության և հանդուրժողականության ամրապնդմանը, չպետք է անցկացվեր Ադրբեջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան