Արամ Սաֆարյանը կարող է դեսպան նշանակվել
«Հրապարակն» անդրադարձել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանին, ով թեև ընդգրկված էր ԲՀԿ ցուցակի 14-րդ տեղում, սակայն հայտնի է, որ այս ընտրությունների արդյունքում պատգամավորի մանդատ չի ստանալու: «Նա ինքնաբացարկի դիմում է գրել: Տարբեր վարկածներ կային, թե ինչու է Գագիկ Ծառուկյանն այդպիսի որոշում կայացրել:
Ընդհուպ, ասում էին, որ Սաֆարյանն ինչ-որ առիթով հայտարարել է, թե «օլիգարխը չի կարող ընդդիմություն լինել», և դա է եղել նրանից հրաժարվելու պատճառը: Սակայն երեկ մենք տեղեկացանք, որ Արամ Սաֆարյանն անգործ չի մնա և գուցե ավելի լավ ճակատագրի կարժանանա, քան ԱԺ պատգամավորությունն է. նա կարող է նշանակվել Ուկրաինայում Հայաստանի դեսպան: Հայտնի է, որ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը վաղուց ցանկություն ունի ազատել իր զբաղեցրած պաշտոնը, և նրան փոխարինող են փնտրում: Արամ Սաֆարյանը դիվանագիտական աշխատանքի մի փոքր փորձ ունի` աշխատել է Իրանի դեսպանատանը, եղել է ԱԳՆ արարողակարգի ծառայության ղեկավարը, այնպես որ կարող է զբաղեցնել այդ բարձր և պատասխանատու պաշտոնը»,- գրում է «Հրապարակը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները