«Բարգավաճ Հայաստանը» ընդհատակ է անցել
«Հայկական ժամանակը» գրել է, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները վերջին օրերին կարծես խորը ընդհատակ են անցել: «Նրանք, գրեթե առանց բացառության, խուսափում են շփվել լրագրողների հետ. «Բարգավաճ»-ում բավական լարված սպասողական վիճակ է: Որոշ ԲՀԿ-ականների բջջայիններն ընդհանրապես անջատված են, ոմանք էլ հեռախոսազանգերին չեն պատասխանում: Ենթադրվում է, որ Ծառուկյանի թիմակիցները անցած ԱԺ ընտրությունների, ապագա կառավարության, ԱԺ նոր կազմի և կոալիցիայի վերաբերյալ որևէ հայտարարություն անելու համար շեֆի «դաբրոն» չունեն և խուսափում են անհեթեթ իրավիճակներում հայտնվելուց: Անջատած է անգամ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանի բջջայինը: Երեկ տեղեկություն տարածվեց, թե Ծառուկյանը Գալստյանին զրկել է իր խոսնակի պարտականություններից: Այս տեղեկությունը, սակայն, այդպես էլ ճշտել չի հաջողվել` վերոնշյալ պատճառներով»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները