Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև կայացած բանակցություններում առաջընթաց է արձանագրվել
Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև կայացած բանակցություններում առաջընթաց է արձանագրվել:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԱԷՄԳ-ում Իրանի դեսպան Ալի Ասղար Սոլթանիեն:
Իրանի դեսպանի խոսքով՝ միջուկային ծրագրի առնչությամբ Իրանի և ԱԷՄԳ-ի միջև Վիեննայում տեղի ունեցած երկօրյա բանակցությունների արդյունքում կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել առաջիկա շաբաթվա ընթացքում ևս շարունակել բանակցությունները:
Նկատենք, որ ապրիլի 14-ին Իրանի միջուկային խնդրի առնչությամբ Ստամբուլում կայացավ Իրանի և 5+1 խմբի (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) հանդիպման առաջին փուլը: Երկրորդ փուլը նախատեսվում է անցկացնել մայիսի 23-ին՝ Բաղդադում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են